Հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա: Հինգ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ տուժածներից 4-ն արդեն դուրս են գրվել։
«4-ամյա երեխային տեղափոխել են Երևան։ Վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է։ Մյուսները վիրակապվել են, բայց արդեն տանն են, նրանց մոտ լուրջ վնասվածքներ չկան»,-ասաց նա։
Մուշեղ Սահակյանը նշեց, որ այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում։






Բաց մի թողեք
Նարեկ Զեյնալյանը երկրորդ փուլով ընտրվեց սբ․ Գր․ Լուսավորիչ ԲԿ տնօրեն
Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը․ Արմեն Մուրադյան
Առողջապահության ոլորտում քաոսը մեղմ է ասված