«ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում:
Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգեւատրել պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգեւատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին:
Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգեւատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգեւներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ»:






Բաց մի թողեք
Հաղարծին վանական համալիրի հարևանությամբ կառուցված է շինություն, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն․ Լուսանկարներ
24 տարի բերդում անցկացնելուց հետո կրկին կալանավայրում է հայտնվել․ Լուսանկար
Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում, երբ սուրբ – սուրբ են խաղում․ Լուսանկար