Այն բանից հետո, երբ արևմտյան երկրները դադարեն զենք մատակարարել Ուկրաինային, Ռուսաստանը պատրաստ կլինի լուծում փնտրել խաղաղ կարգավորման համար, որը հաշվի կառնի տեղում իրողությունները։
Լրագրողը նախարարին խնդրել է իր կարծիքը հայտնել Օհայո նահանգից ԱՄՆ սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսի վերջին մեկնաբանությունների վերաբերյալ, ով հանդես է գալիս Կիևին ռազմական օգնության դադարեցման օգտին: Նա նաև հարցրել է, թե ինչպիսին կլինի «Մոսկվայի կողմից համաձայնեցված բանակցային լուծման վերջնական սահմանը»:
«Ճիշտն ասած, ես նույն բանն եմ լսել, ինչ դու։ Վենսը հանդես է գալիս խաղաղության, օգնության դադարեցման օգտին: Մենք դա կարող ենք միայն ողջունել, քանի որ իրականում անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինան զենքով առաջ մղելը և պատերազմը կավարտվի: Եվ մենք լուծումներ ենք փնտրելու»,- ի պատասխան ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի տեղում և «հասարակական կյանքում» իրողությունները։
Ջեյ Դի Վենսը դ եռևս 2022 թվականին նշել էր, որ Վաշինգտոնը «բավականաչափ գումար է տվել» Կիևին, և այնտեղ «միջոցների հոսքը» պետք է դադարեցվի։ Ավելի ուշ Վենսն ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ են լինելու, և կարծիք է հայտնել, որ ուկրաինական կողմը պետք է պատրաստ լինի զիջել իր տարածքի մի մասը՝ մարտերը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Վենսին հայտարարել է որպես փոխնախագահի իր թեկնածու։
Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը միայն երկարացնում է հակամարտությունը, բայց չի կարող որոշել դրա ելքը։
Հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հրադադարի և բանակցությունների, եթե Կիևն ամբողջությամբ դուրս բերի զորքերը նոր շրջաններից և հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բացի այդ, հակամարտությունը դադարեցնելու համար Արևմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ միջազգային պայմանագրերը պետք է ամրագրեն Ղրիմի, Սևաստոպոլի, Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը ՝ որպես ռուսական շրջաններ։
Բաց մի թողեք
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Ռուս – ամերիկյան ընթացող հանդիպումը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. ինչ են գրում