Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Երեւանի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու հետեւողական քայլն է։
«Газета.Ru»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Այն, ինչ մինչ այժմ գաղտնի էր, պարզ է դառնում։ Վստահ եմ, որ այս հայտարարությունից առաջ էլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ կապված ամեն ինչ արտահոսել է Արևմուտքում իր նոր գործընկերներին։ Հիմա դա այլեւս չենք կարող թաքցնել, և հենց դա է կապված ՊՆ-ում պաշտոնական ներկայացուցչի հայտնվելու հետ»,- ասել է Զատուլինը։
Ըստ նրա՝ Ռուսաստանին սպառնացող վտանգն այն է, որ Փաշինյանի ներկայիս իշխանությունն ակտիվ ջանքեր է գործադրում հայ քաղաքացիների գիտակցությունը վերաձեւելու և նրանց հավատացնելու, որ Արևմուտքը կօգնի իրենց, իսկ Ռուսաստանը՝ իրենց թշնամին է, «չնայած դա ուղիղ չի ասվում»։
«Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում ամերիկացիների և Արևմուտքի հետ ներկայիս համակարգմանը, ապա այս դավաճանական կուրսի շրջանակներում դրանք միանգամայն հասկանալի հետևողական քայլեր են Ռուսաստանի, հետխորհրդային տարածքի հետ կապերը խզելու և Արևմուտքի թևի տակ անցնելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևը՝ «վախկոտ», սարսափում է ընդդիմության «նույնիսկ 5 րոպե տևող միջոցառումներից»
ԱՄԷ-ի նախագահն Իլհամ Ալիևին իր պահանջներն է ներկայացրել
Պուտինը սպառնում է․ Ռուսաստանը ոչ միայն «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր, այլև ոչ ռազմավարական միջուկային զենք կգործադրի