Bloomberg-ը հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը հուլիսի վերջին պատրաստվում է այցելել Թեհրան:
Նա հույս է հայտնել, որ կհաջողվի վերջնական տեսքի բերել թուրքմենական գազը սվոփ եղանակով Թուրքիա մատակարարելու համաձայնությունը, որի շուրջ կողմերը բանակցում են անցյալ տարվանից: Ինչպես փորձագետներն են ներկայացնում՝ դա բավական պարզ սխեմա է. Թուրքմենստանը որոշակի քանակության գազ է մատակարարում Իրանին, իսկ վերջինս նույն ծավալն առաքում է Թուրքիա:
Խոսքն ի՞նչ ծավալների մասին է՝ մանրամասնություններ չկան: Հայտնի է, որ տարեսզբից Թուրքմենստանը դադարեցրել նույն եղանակով Ադրբեջանին գազի մատակարարումը, իսկ հետագա բանակցությունները ոչ մի արդյունք չեն արձանագրել:
Դատելով իրավիճակի շուրջ Բաքվի մամուլի հրապարակումներից, Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել Տրանսկասպյան գազամուղի կառուցումը: Այն նախատեսվում էր ծառայեցնել թուրքմենական գազն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ արտահանմանը:
Եվրամիությունը հայտարարել է որ միայն գնորդ է, իսկ գազի տարանցման խնդիրները պետք է կարգավորի Ադրբեջանը: Թուրքմենական գազի հարցում թուրք-իրանական բանակցությունների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը երկակի է: Ադրբեջանը բացահայտ չի դժգոհում բայց իշխանական լրատվամիջոցը չի թաքցնում, որ գործարքը կայանալու դեպքում Բաքուն «զուտ աշխարհագրական առումով դուրս է մնում»:
Ընդամենը մեկուկես ամիս առաջ Ադրբեջանի Socar եւ թուրքական Botas ընկերությունը թուրքմենական գազի «երրորդ երկրներ եւ Եվրամիություն տարանցելու» հարցում համաձայնագիր են ստորագրել, բայց ինչ երթուղու մասին է խոսքը՝ հայտնի չէ: Թուրքիան նաեւ Ռուսաստանի հետ ունի «գազային հաբ» ստեղծելու պայմանավորվածություն: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Ադրբեջանը տարեկան շուրջ երեք միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Ռուսաստանից:
Այս բավական խճճված իրավիճակում էականը, թերեւս, էներգակիրների հարցում թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններին թուրքմենական գազի սվոփ եղանակավ արտահանման թուրք-իրականական նախնական պայմանավորվածությունն է, որի գորնական-կիրառական նշանակությունը բոլոր կողմերի համար հսականալի է:
Բաքվին քաղաքական ի՞նչ հիմնավորումներ է ներկայացնում Անկարան: Թուրքմենստանը Թուրքական պետությունների կազմակերպությունում մեկուսի դիրքորոշում ունի եւ շարունակում է մնալ դիտորդ անդամ: Բացառված չէ, որ թուրքմենական գազի հարցում Անկարան Աշգաբադին ընդառաջ է գնում՝ ակնկալելով, որ վերջինս ԹԿՊ-ի լիարժեք անդամ կդառնա:
Լիովին հասկանալի է նաեւ Իրանի համաձայնությունը, թեեւ ոչ ուղակի, բայց Թեհրանն, այնուամենայնիվ, ներգրավվում է Եվրամիության էներգետիկ անվտանգության ծրագրին, իսկ դա հնարավորություն է, որպեսզի Իրան-Եվրոպա հարաբերություններում «պատուհան բացվի»:
Նախագիծն, այսպիսով, որոշակիորեն նվազեցնում է Կասպից ավազանից էներգակիրների արտահանման հարցում Ադրբեջանի դերը, ինչին փաստացի նպաստում է թուրք-իրանական պայմանավորվածությունը։
Այս հեռանկարն, իհարկե, բավական հեռու է գործնականությունից: Կկայանա՞ Թուրքիայի էներգետիկայի նախարարի Իրան այցը, կողմերը վերջնական պայմանավորվածության կհասնե՞ն: Դեռեւս տարեսկզբին միջազգային մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ թուրքմենական գազի սվոփ եղանակով Թուրքիա, այնտեղից Եվրոպա արտահանման նախագծի հովանավորը Մեծ Բրիտանիան է:
Սեպտեմբերին լրանում է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման եւ շահագործման պայմանագրի ժամկետը: Նոր բանակցությունների մասին առայժմ տեղեկություն չկա: Ադրբեջանը պետական վիճակագրության տվյալներով՝ նավթի արդյունահանման ծավալները յոթ տոկոսով կրճատվել են:
Բաց մի թողեք
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնել Սադարակի անցակետով․ իրանագետ
Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
Մենք չենք եկել էստեղ ձեզ ծախսի տակ գցենք, այլ ուզում ենք, որ դուք եկամուտ ստանաք. Փաշինյանը՝ Արուճում. Լուսանկարներ, Տեսանյութ