«Մինչ «ՔՊ-ացած ԲՀԿ-ական» Սերգեյ Բագրատյանը ազնվության եւ օրինականության դասեր է տալիս ԱԺ ամբիոնից, երկրի իրավապահ մարմինները բառացիորեն փորձում են հասկանալ նրա՝ գիտությունների դոկտոր կնոջ հանքերի սկիզբը եւ վերջը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Առավել ուսանելի է պատգամավորի կնոջ մասնագիտական աշխատանքի գրաֆիկը. Նաիրա Հակոբյանը 2023 թվականին հանդիսացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Միջազգային գիտակրթական կենտրոնի, Սլավոնական համալսարանի աշխատակից։
Հակոբյանը եւս 2 վայրից (տե՛ս ցանկը) ստացել է քաղաքացիաիրավական աշխատանքների եկամուտներ։ Արդյունքում՝ գիտությունն է տուժում թե հանքարդյունաբերությունը, հավանաբար կգնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը»:








Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7