08/09/2024

Վրաստանը հույս ունի և Աբխազիան վերադարձնել, և Արևմուտքի հետ հարաբերությունները վերականգնել

Աշնանը խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ տարակարծությունները կհարթվեն, – հայտարարել է Վրաստանի փաստացի կամ ինչպես փորձագետների շրջանում է ընդունված ասել, ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Փորձագետներն այս առումով առանձնացնում են մի կարեւոր իրադարձություն: Թուրքիայում Վրաստանի դեսպանատունն օրերս կազմակերպել է Աբխազիայի վտարանդի կառավարության ներկայացուցիչների եւ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի հանդիպումը:

Քննարկվել է Աբխազիայի եկեղեցու ինքնուրույնության ճանաչման հարցը: Ուշագրավ է, որ մայիսին նույն հարցով Սուխումիի եկեղեցու առաջնորդ Վիսարիոնը նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրարքին եւ մնացել անպատասխան: 1943 թվականին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցին վերաճանաչվել է որպես աֆտոկեֆալ, ՌՈՒԵ-ն նրա կանոնիկ տարածք է ճանաչել նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսեթաիան: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքարանն այդ դիրքորոշումը չի փոխել, թեեւ Ռուսաստանը 2008թ. ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը:

Աբխազական եկեղեցու խնդիրն «այսպիսով» ավելի է «քան՝ աֆտոկեֆալությունը կամ նրա կանոնիկ ենթակայությունը»: Վրացի փորձագետները համարում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը «կարող է վճռորոշ լինել»:

Քաղաքագետ Զաքարիեշվլիի գնահատմամբ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու քառասուն բարձրաստիճան հոգեւորականներից «միայն չորս կամ հինգ հոգի է, որ կողմ է Կոստանդնուպոլսի ուղղությանը» «մյուսները պաշտպանում են ուղղափառ աշխարհում ՌՈՒԵ հետ համագործակցությանը,»:

Ավելին, նա համոզված է, որ վրաց հանրությունը «բարձր է գնահատում ՌՈՒԵ կողմից Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք ճանաչելու դիրքորոշումը եւ շատ որոշակի առումով դա համարում է Վրաստանի ապագա միավորման նախապայման,»:

Եթե իրոք այդպես է, ապա խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» կարող է հուսալ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդի աջակցությունը: Ըստ վրացի փոչձագետների՝ պատրիարք-կաթողիկոսի հանրային հեղինակությունը բարձր է: Բայց երաշխիքն է, որ ուկրաինական կարգավորումից հետո Մոսկվան կքննարկի «կոնֆեդերատիվ Վրաստանի» նախագիծը:

Որոշ մեկնաբաններ ասում են «Ռուսաստանը «շատ ծանր նախապայմաններ է առաջադրել»: Այդ թվում նշվում է «Ախալքալակում եւ Վազիանիում ռազմական հենակայանների վերահստատման եւ Օչամչիրիում ռազմածովային բազայի տեղաբաշխման հարցը»: Հաղորդակցություն հաստատելով «Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի հետ»՝ «Վրաստանի իշխանություններն արեւմտյան աշխարհին» ի՞նչ ազդակ են հղել:

Հայտնի է, որ ուղղափառ քրիստոնեական աշխարհի երկու կենտրոնները՝ Մոսկվան եւ Կոստանդնուպոլիսը, սուր հակասությունների մեջ են այն բանից հետո, երբ Հունաց տիեզերական պատրիարքը ճանաչել է Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալությունը:

Պաշտոնական Թբիլիսիի Կոստանդնուպոլիսի ուղղությամբ քայլը կարո՞ղ է դրդել, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքն Աբխազիայի եկեղեցին ճանախչի կամ Աբխազիան հայտարարի ՌՈՒԵ կանոնիկ տարածք:

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Մոսկվան գոնե հրապարակային առումով «խիստ սահմանափակել է Սուխումիի եւ Ցխինվալիի հետ շփումները»: Չնայած նախապես անոնսավորված էր, «Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորման հանրաքվե չանցկացրեց»»: Դա, անկասկած, պայմանավորված էր «Մոսկվայի դիրքորոշմամբ»»:

Աբխազական եկեղեցու շուրջ քննարկումները, կարծես, միայն «առերույթ են կրոնական»»: Նման խնդիր փորձում է օրակարգ բերել նաեւ Ադրբեջանը, նախաձեռնելու «Աղվանից եկեղեցու ավտոկեֆալության հարց»: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն ի՞նչ «հակաքայլեր է ձեռնարկում», Լեռնային Ղարաբաղը նրա կանոնիկ տարա՞ծք է: