«Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի համար։
Համաձայն պատգամավորի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Սոնա Ղազարյանը հայտարարագրել է 2020 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Տրանսպորտային որեւէ միջոց պատգամավորը չի հայտարարագրել։
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 219 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 10 մլն 102 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 24 մլն 373 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Ղազարյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 117 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան