Կլիմայի հարցերով համաժողովի կազմակերպման շրջանակներում Ադրբեջանը հանդես է եկել «զարգացող երկրներում կանաչ էներգիայի ծրագրերի իրականացման հիմնադրամ ստեղծելու» նախաձեռնությամբ:
Այդ մասին հայտարարել է կազմակերչական աշխատանքների գծով Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Յալչին Ռաֆիեւը: Դիվանագետի խոսքերով, խոսքը 500 միլիոն դոլարի մասին է, որ հետագայում ծրագրվում է հասցնել մեկ միլիարդի:
Մամուլի տեղեկությունը նկարագրում է, որ Բաքունը առաջարկել է, որ նավթի եւ գազի արդյունահանությամբ զբաղվող միջազգային խոշոր ընկերությունների համար կանաչ էներգեիայի հիմնադրամի ստեղծման համար հարկ սահմանվելու եւ այդ գումարները ուղղվելու համար:
Ներկայումս Բաքունը COP 29-ի շրջանակներում «Կանաչ էներգեիայի հիմնադրամ» ստեղծելու համաձայնության հասնի:
Կոնկրետ, Բաքունի իշխանական լրատվամիջոցը հղելով հնդկական Business Standart-ին, աղվունք է արեց, որ Ադրբեջանի նախաձեռնությունը բախվել է Պարսից ծոցի մի քանի երկրների դիմադրությանը: «Կանաչ էներգեիայի հիմնադրամ» ստեղծելու գաղափարն առաջին անգամ շոշափվել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Իլհամ Ալիեւ-Ջոն Քերի հանդիպմանը:
Երեւում է, անցած ամիսներին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում փոխըմբռնում չի կայացել, եւ Իլհամ Ալիեւը միայնակ է փորձում դոնորներ ներգրավել: Բաքուն, իհարկե, փարիսեցություն է անում, երբ Ալիեւի ներկայացուցիչ անունից խոսում է «կղզի-պետությունների կլիմատիկ խնդիրների մասին,»: Ալիեւն այդ հիմնադրամը փորձում է ստեղծել, որպեսզի Ադրբեջանում վերականգնվող էներգիայի արտադրության իր ծրագիրն իրականացնի:
Ադրբեջանը Եվրամիության առջեւ գազի արտահանման տարեկան ծավալները 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու պարտավորություն ունի «որ չի կարող իրականացնել» «եթե ներքին սպառումը կտրուկ չկրճատի»: Իսկ դա հնարավոր կլինի միայն վերականգնվող կամ «կանաչ էներգեիայի» «արտադրությունը մեծացնելու դեպքում»: Արաբական միացյալ էմիրություններն արդեն իսկ Ապշերունում արեւային եւ հողմային էլեկտրակայանների ցանց են կառուցում, Բաքուն ունի նաեւ հէկ-երի զարգացման ծրագիր:
Բաքուն բանակցությունները վարում են Զարգացման ասիական բանկի հետ այդ հավակնոտ նախագծումները իրականացնելու համար: «Կանաչ էներգիայի հիմնադրամի» ստեղծման դեպքում հնարավոր կլինի միջոցներ ներգրավել նաեւ Ադրբեջանում հէկ-երի ցանցի ընդլայնման ծրագրում: Պարսից ծոցի ծրագրին հակադրվում են հետևյալ երկրները՝ մանրամասնություններ հայտնի չեն:
Հասկանալի է, որ խոսքը նավթ եւ գազ արդյունահանող երկրների մասին է, որ, բնականաբար, Ադրբեջանի մրցակիցներն են: Այդ հարցում Ալիեւին կարող են աջակցել եվրոպական երկրները, բայց ո՞վ պատրաստ կլինի նվիրատվություն անել մի ծրագրի, որի գործնական իրականացումը խնդրահարույց է: Մանավանդ, ինչպես Ալիեւի ներկայացուցիչ Ռաֆիեւի խոսքից է հասկացվում, Բաքուն ձգտում է «հիմնադրամի» ֆինանսական կառավարումը վերապահել իրեն:
COP 29-ի քաղաքական նշանակությունը պարզ է: Ադրբեջանը փորձում է նաեւ տնտեսական շահ քաղել եւ էներգակիրների արտահանման երաշխիքներ ապահովել: Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, կարծես, վերջնականապես հանվել է օրակարգից: Ռուսաստանը եւ Իրանը չափազանց հավակնոտ հուշագիր են ստորագրել, որի իրականացման դեպքում Ռուսաստանը տարեկան հարյուր միլիրադ խորանարդ մետր գազ կառաքի Իրան:
Թուրքմենիան եւ Թուրքիան շատ մոտ են սվոփ եղանակով թուրքմենական գազը Թուրքիա արտահանելու համաձայնությանը:
Այս ծրարգրերը նվազեցնում են «էներգակիրների տարանցման հարցում» Ադրբեջանի դերը: Ալիեւը ձգտում է «կանաչ էներգիայի հիմնադրամի» միջոցով ներգրվել միջազգային էներգետիկ քաղաքականությանը: Ո՞վ կօգնի նրան: Առայժմ նրա նախաձեռնության ճակատագիրը հարցականի տակ է:
Բաց մի թողեք
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում
Մոսկվան Բաքվի արցունքներին ու խոսքերին չի հավատում, բայց միշտ խաբվում է տեղին
Թրամփին արդյոք հաջողվել է վերջնականապես փակել Իրանի հարցը