Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա:
Ծայրահեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրահեղականներ ներխուժել էին նույն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գույքը:
Երուսաղեմում կրոնական և ազգային հողի վրա հայերի վրա հարձակումները վերջին տարիներին դարձել են պարբերական, գնալով ավելի հանդուգն ու ագրեսիվ:
Բացի անհատական հարձակումներից, արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են հայապատկան հողերը և բացառիկ նշանակության ժառանգությունը խլելու նպատակով իրականացվող կազմակերպված բնույթի հարձակումները, որոնք մի քանի անգամ վերածվել են ծայրահեղականների ու ժառանգությունը պաշտպանող հայերի միջև բախումների:
Այս ամենը հասցրել են դատապարտել անգամ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Իսրայելի պետությանը կոչ արել պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Շուրջ 3 տարի ձգվող այս ճգնաժամի մեջ ամենաանհաղորդ կողմը շարունակում են մնալ հայկական պետության ներկայացուցիչները: Այս ողջ ժամանակահատվածում որևէ դատապարտող հայտարարություն, որևէ պաշտոնական արձագանք, որը կօգներ զսպել ծայրահեղականներին, պատժել տարիների ընթացքում տասնյակ հանցագործությունների հեղինակներին չի եղել:
Աշխարհի միակ պետական սուբյեկտը, որն ունի հայերի իրավունքները պաշտպանելու պարտականություն, ոչ միայն ձեռքերը լվացել է այդ գործից, այլ դիրքորոշում է արտահայտում գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում, բացի այն դեպքերի, երբ հանցագործությունը ուղղված է սեփական ազգի ներկայացուցիչների դեմ: Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից:
Մինչդեռ դա տարբեր կառավարություններին ուղղված հստակ ուղերձ կլիներ առ այն, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնց շահերը պաշտպանող պետություն գոյություն ունի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
Բաց մի թողեք
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները
Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում». Լուսանկար