Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Գուրգեն Ասլանյանի գլխավորությամբ և Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել