Բաքուն նախապատրաստվում է հյուրընկալել Կլիմայի հարցերով համաժողովը «իրականացվում են «ներքին հարդարման բազմամիլիոն նախագծեր» Ալիեւը լծված է միջոցառման բարձր ներկայացուցչականություն ապահովելու նպատակին բայց «երեւմտագոյն նշանակության տրիումֆ չի ստացվելու»:
Դեռեւս Մյունխենի անվտանգության համաժողովում է հայտնի դարձել «որ ԱՄՆ-ը ներկայացնելու է նախկին պետքարտուղար Քերին» որ Բայդենի բազմաթիվ խորհրդականներից մեկն է:
Արեւմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանը հազիվ թե Պուտինի մակարդակով մասնակցի Ալիեւի COP 29-ին, բացառված է Ֆրանսիայի նախագահի ներկայությունը: Նման իրավիճակում, ամենայն հավանականությամբ, Բաքու չի այցելի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, շատ կասկածելի է, որ հրավերը կընդունի Հնդկաստանի վարչապետ Մոդին:
Տպավորություն կա, որ COP29-ի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջացնելու նպատակով Ալիեւը շրջանառության է դրել մի հեռանկար, որ եթե Հայաստանի վարչապետը համաձայնի մեկնել Բաքու, ապա համաժողովի շրջանակներում «կստորագրվի հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր,»: Ադրբեջանի խորհրդարանում այս գաղափարը հնչեցվել է ամիսներ առաջ, այնուհետեւ անցել փորձագիտական քննարկումների տիրույթ:
Ըստ երեւույթին, նման առաջարկություն Բաքուն Երեւանին փոխանցել է: Ժամանակ առաջ կառավարության մամուլի ծառայությունը կարճ, բայց բովանդակային պատասխան է հնչեցրել: «Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնելու ծրագիր չունի»: Ուշադրության է արժանի, որ այս պատասխանից հետո է Ալիեւը «խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման դրել» Հայաստանում սահմանադրական փոփոխությունը:
Ըստ երեւույթին, Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու բրիտանական ջանքը կապված է Փաշինյանին COP 29-ի մասնակից տեսնելու Բաքվի մտադրության հետ: Վեցերորդ գումարման Միլլի մեջլիսի պատգամավոր Նասիրովը Փաշինյան-Ալիեւ հանդիպման ձախողումը կապում է Ֆրանսիայի նախագահի միջամտության հետ եւ ասում, որ եթե «հաջողվի շրջանակային համաձայնություն ստորագրել, ապա COP 29-ին Փաշինյանի մասնակցությունը հնարավոր կդառնա»:
Ասվածը, երեւի, պետք է հակառակ իմաստով հասկանալ՝ եթե Փաշինյանը իր մասնակցությամբ փրկի Ալիեւի միջոցառումը, ապա Բաքուն շրջանակային համաձայնագիր կստորագրի: Բաքվի համաժողովի նկատմամբ Լոնդոնի հետաքրքրությունը հասկանալի է, քննարկվելու են նաեւ էներգետիկ ծրագրեր, իսկ BP-ն Կասպից ավազանում ամենամեծ ներդրողը եւ ենթակառուցվածքների երաշխավորն է: Հայ-ադրբեջանական «շրջանակային համաձայնագրի ստորագրման» միջնորդությունը ոչ միայն կամրապնդեր, այլեւ զգալիորեն կմեծացներ տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի ազդեցությունը:
Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ չկայացած հանդիպումը Բաքուն գնահատում է «խաղաղության գործընթացից նահանջ»: Դա հայաստանական ինտերպրետացիա է: Հայաստանը հաջողվել է բանակցային գործընթացը չպայմանավորել COP29-ի ներկայացուցչականությունը ապահովելու Ալիեւի մտադրությամբ: Երեւանը հնարավորություն ունի բացառել սահմանադրական փոփոխությունների շուրջ դիսկուրսը: Բաքուն ներկայացրել է կարգավորման հինգ սկզբունքներ, որտեղ ազգային օրենսդրության փոփոխության մասին խոսք չկա:
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ