23/12/2024

Մգերի դունչը Եվրատեսիլին չհասավ, ասում է՝ «խակ» է

Երգիչ Մհեր Մեսրոպյանը՝ Մգեր Արմենիան, ով արդեն մի քանի տարի է իր ուժերն է փորձում քաղաքականության մեջ, սակայն ոչ մի արդյունքի չի հասնում, այսօր մի ֆորումի ժամանակ հայտարարել է, որ երբ ինքը գա իշխանության, այնպես կանի որ Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը չմասնակցի.

Հրապարակ թերթը գրել է․ «Եվրատեսիլը սատանայական մրցույթ է, պետք է լքենք այն»,- բարձրագոչ հայտարարել է չստացված քաղաքական գործիչ Մգերը:

Հարկ է Մգերին հիշեցնել, որ ինքը 2018-ին Եվրատեսիլ գնալու հայտ էր ներկայացրել, պայքարում էր նույն այդ սատանիստական մրցույթին մասնակցելու համար, իրեն պատեպատ էր տալիս, բայց քանի որ ժյուրիի կողմից ամենաքիչ ձայնն էր ստացել, ընդամենը՝ 1 միավոր, մինչ օրս վիրավորված է ու ամեն հարմար առիթով քննադատում է Եվրատեսիլ երգի մրցույթը և իր անձնական վիրավորվածությունը ներկայացնում մի մեծ «հայրենանվեր» բան, որ այ տեսեք, թե ես ինչքան հայրենասեր եմ, ես ուզում եմ ազգը սատանիստներից հեռու մնա և այլն: Էստեղ են ասել՝ «Աղվեսի դունչը, որ խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

Այս պարագայում Մգերի դունչը Եվրատեսիլին չի հասել: