Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի կամուրջներից մեկի վրա և պատրաստվում է իրեն ցած նետել, իսկ դրա մեղավորը «Աջարաբեթն» է, որտեղ ինքը տանուլ է տվել 5 մլն դրամ:
Երևանի կամուրջներից և ոչ մեկի վրա այդ քաղաքացին չի հայտնաբերել և հեռախոսազրույց են ունեցել նրա հետ, ով ներկայացել է, ասելով, որ իր անունը Հայկ է:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։






Բաց մի թողեք
Ձորակում՝ առվակի մեջ, մահացած կնոջ դի են հայտնաբերել
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել
Պայթյուն Վաղարշապատում, ինչ է կատարվել․ Լուսանկար