Հուլիսի 23-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, 76-ամյա Վ. Սողոյանը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա՝ առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Օպել»-ի։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ «ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին, և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Մերսդես»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա՝ վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով՝ բախվել «Օպել»-ներին։
«Մերսեդես»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ