08/09/2024

Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Իլհամին է ուղղված․ Բագրատ սրբազան

«Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն»,- այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր կայացած հանրահավաքի ընթացքում։

Նա նշել է՝ քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, «ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ»։

«Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։ Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»։

Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը անդրադարձավ սեպտեմբերին կայանալիք հավաքին․

«Ոչ թե հանրահավաք, այլ մեր ընդհանուր վերականգնումի, վերահավաքի առաջին հանդիպումն է տեղի ունենալու։ Տեղի խնդիր ունենք։ Ցանկանում ենք, որ դահլիճային մեծ հանդիպում լինի։ Տեսնենք, թե որտեղ կկազմակերպենք, քանի որ մարզահամերգային համալիրը մերժել է՝ պատճառաբանելով, որ միջոցառումներ ունեն և այլն»,- ասել է Սրբազանը։