Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին։
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն, առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։ Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում (նույն հոդվածի 4-րդ պարբերության 1-ից 4-րդ կետերի համաձայն) նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք`
հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են իրական շահառու,
հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։
Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք՝ 5 հազար ՀՀ դրամի չափով։
Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո, 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվում է։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Բաց մի թողեք
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի սուպերմարկետում. Լապշին
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան 20 տարեկան է, մեծ տոն, հրաշալի միջոցառում էին կազմակերպել. Լուսանկարներ
Եվրոն ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են