ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջարկել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին իր աջակցությունը` բնութագրելով Դեմոկրատական կուսակցության ենթադրյալ նախագահի թեկնածուին որպես «նոր սկիզբ ամերիկյան քաղաքականության համար»:
«Ընտրություններն ապագայի մասին են», – գրել է Քլինթոնը, ով կիրակի օրը պաշտպանել է Հարիսի թեկնածությունը ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։
«Ահա թե ինչու ես ոգևորված եմ փոխնախագահ Կամալա Հարիսով: Նա ներկայացնում է ամերիկյան քաղաքականության նոր սկիզբը: Նա կարող է հուսադրող, միավորող տեսլական առաջարկել: Նա տաղանդավոր է, փորձառու և պատրաստ լինել նախագահ: Եվ ես գիտեմ, որ նա կարող է հաղթել Դոնալդ Թրամփին», – գրել է Քլինթոնը։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան