Հուլիսի 24-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա:
Նշված գյուղ են ժամանել իրավապահները:
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գյուղի տներից մեկի այգում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին:
Փրկարարները դին իջեցրել ու մոտեցրել դիատարին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Բաց մի թողեք
Հրդեհ՝ Հրազդան քաղաքի մթերային խանութում․ կան հոսպիտալացվածներ
Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի է. Լուսանկար
Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են. Լուսանկար