Դիվանագետներն ասում են «որ բանակցություններում ոչինչ համաձայնեցված չէ» «եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»: «Այս իմաստով անհնար կամ գրեթե անհնար է» «որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան ամեն ինչ համաձայնեցնել»:
Ադրբեջանի նախագահի օգնականը խոսել է «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների համաձայնեցման» հնարավորությունից: Խոսքը Բաքվի կողմից 2022թ. հրապարակած «հինգ սկզբունքների՞» մասին է: Դրանցում արտառոց ոչինչ չկա, բացի մեկից, որ շոշափում է կոմունիկացիաները: Միջազգային իրավունքի առումով դա հարաբերությունների կարգավորման սկզբունք չէ:
Եւ քանի որ Հայաստան-Ադրբեջան համապարփակ պայմանագրի համաձայնեցումը գործնականում անհնար է, որքան էլ ԱՄՆ պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը խոսի բանակցություններում «առաջընթացի» մասին, մնում է ընտրել կարգավորման փուլ առ փուլ տարբերակը:
Այստեղ «հեծանիվ հնարելու» անհրաժեշտություն չկա, միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները հայտնի են՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիություն փոխադարձ ճանաչում, հրաժարում միմյանց ներքին գործերին միջամտությունից, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից եւ վիճելի բոլոր հարցերը խաղաղ-բանակցային ճանապարհով կարգավորելու պարտավորություն:
Ադրբեջանի նախագահն ասում է, որ երկրի սահմանադրությունը միջազգային պայմանագրի նկատմամբ գերակա է: Այո, միջազգային պայմանագիրը վավերացվում է, եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հակասահմանադրական չէ: Բայց կոնկրետ այս դեպքում կասկածամտությունը նույնպես փոխադարձ է:
Եթե Բաքվին «անհանգստացնում է» ՀՀ սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, ապա Երեւանն էլ իրավունք ունի վկայակոչել Ադրբեջանի սահմանադրության նախաբանը, որը հղում է «Պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական Ակտին:
Այն սահմանում է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ հետ Ադրբեջանի ուղղակի իրավահաջորդություն, իսկ այդ դե-ֆակտո պետությունը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ է ունեցել: Ալիեւն ինքը օգտագործում է «Հայաստանի ներկայիս տարածք՝ Արեւմտյան Ադրբեջան» ձեւակերպումը:
Ըստ այդմ, «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների» համաձայնեցումը կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում: Եթե ենթադրյալ փաստաթղթում ներառնվի դրույթ, որ կողմերի սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան սահմանում է միջազգային իրավունքը:
Բաքուն պատրա՞ստ է նման պարտավորություն՝ «դե-յուրե» Ադր՚ԽՍՀ իրավահաջորդություն ստանձնել: Ըստ էության «իրականության» մեջ այլ Ադրբեջան գոյություն չունի: ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ադրբեջանն այն է, ինչ գոյություն է ունեցել ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ կազմավորման պահին՝ ըստ Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագրի:
Ինչ ասվում կամ ասելու է՝ տեսական հնարավորություն է, ճիշտ է՝ միջազգային իրավունքով ամրագրված, բայց աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում չկա ոչ մի երաշխիք, որ «կստացվի՝ ինչպես միշտ»:
Ահա թե ինչու ժամանակի վատնումն անթույլատրելի շռայլություն է: Դիվանագետները նաեւ ասում են, որ պետք է համաձայնեցնել այն, ինչ տվյալ պահին հնարավոր է: Կիեւի քաղաքապետ Կլիչկոն տարածքային զիջումների հարցով հանրաքվեն չի բացառել:
Եթե Ուկրաինան ստիպված լինի Ռուսաստանի հետ «հաշտվել տարածքներ՝ խաղաղության դիմաց» պայմանով, ապա ոչ մի ուժ Բաքվին Երեւանի հետ այլ սկզբունքով բանակցությունների չի բերելու: Փոցխին երկրորդ անգամ չեն կանգնում: Մանավանդ որ խնդիրը ոչ թե անհատական կամ կուսակցական, այլ՝ Հայաստանի պետականության «ճակատի» ապահովագրումն է:
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ