Խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները շարունակվում են և մենք լիահույս ենք, որ այն պետք է ստորագրվի:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ստանանք ստորագրված խաղաղության պայմանագիր: Այս առումով աշխատանքները շարունակվում են: Այստեղ պետք է կարևորել արդեն իսկ կատարվածը: Իհարկե, Արբեջանի նախագահի հայտարարություններն այս կոնտեքստում չափազանց դեստրուկտիվ են, և դա ևս պետք է հաշվի առնել ու ռիսկերը կառավարելու ուղղությամբ ևս աշխատանք տանել»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Եվս մեկ անգամ ապացուցվում է այն կանխավարկածը, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանար և մեր ձեռքերին փորձեր արյուն քսել:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության՝ հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու մտադրությունը:
«Հենց դրանով էր պայմանավորված, որ ամեն ինչ արեցին, որ բախումը տեղի ունենա, Գալստանյանը խնդրում էր ոստիկաններին, հանել սաղավարտները, ասում էր ձեզ ոչինչ չի լինի: Ասելուց ընդամենը 20-30 րոպե հետո ոստիկանների գլխին սկսեցին քարեր նետել: Այդ ամեն ինչը նպատակ ուներ ստանալ դրամատիկ պատկեր, կուզենային, որ զոհեր լինեին, հնարավորինս շատ արյուն թափվեր, սակայն դա տեղի չունեցավ:
Դա իրենց պլանի հաջորդ քայլը պետք է լիներ, որ զոհեր լինեին, հետո քննիչ հանձնաժողով: Մաքսիմալ Մարտի 1-ի էֆեկտ էին էլի փորձում ստանալ, բայց քանի որ իրենց պլանը իրենց նման ապիկար էր ու չհաջողվեց որպես էդպիսին, էդ քննիչ հանձնաժողովը մեծ հաշվով առնվազն լրջություն չեմ կարծում, որ ստանա:
Փաստացի ցույցի ժամանակ չեն ստացել իրենց երազած Մարտի 1-ի էֆեկտը, բայց հիմա փորձում են ամեն դեպքում հետագա քայլերն անել էնպես, կարծես թե ստացել են: Ո՛չ, իրենց չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կենտրոնում քաղաքացիների արյուն թափել»,- ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ, իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:
Գործողությունների հետևանքով տուժել էին թե՛ ցուցարարներ, թե՛ ոստիկաններ:
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել: Այս մասին հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ՎԱզգեն Գալստանյանի հրավիրած հավաքի ժամանակ։
Բաց մի թողեք
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության. Էլբակյան
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին