Իլհամ Ալիեւի հայտարարության առնչությամբ, թե սպասում են Հայաստան ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հստակ պատասխան պաշտոնական Երեւանից, Երեւանում հնչում են հանրային տարբեր արձագանքներ, որ Հայաստանը պետք է դրան ի պատասխան դնի արցախահայության վերադարձի խնդիրը:
Այն, որ արցախահայության վերադարձի խնդիրը պետք է դրվի օրակարգում, թերեւս քննարկման ենթակա չէ: Բայց, մեղմ ասած խորհելու տեղ կա, թե արդյո՞ք այդ խնդիրը պետք է դրվի Ադրբեջանի «սպասմանը» պատասխանի տրամաբանությամբ: Այսինքն՝ ադրբեջանցիների վերադարձ կլինի, եթե կլինի արցախցիների վերադարձ Արցախ: Սա թերեւս ծուղակ է:
Ըստ որում, թերեւս այն ծուղակկը, որ հյուսում է Ալիեւը, որին սպասում է Ալիեւը՝ նախ կապել, հավասարեցնել երկու խնդիրները: Սա նրա պլան մինիմումն է. կապել երկու հարցերը, պայմանավորրել միմյանցով՝ տեսական-քաղաքական օրակարգային մակարդակում: Հետո արդեն նա ունի հաջորդ պլանը՝ արդեն գործնական իրականացման մակարդակում հասնել «տարանջատման», երբ չի լինի որեւէ արցախահայ, որը պատրաստ լինի վերադառնալ Արցախ Ադրբեջանի իրավազորության ներքո, բայց կլինեն ադրբեջանցիներ, որոնք իհարկե ոչ թե կամքով, այլ պարզապես Ալիեւի հրամանով «կվերադառնան» Հայաստան եւ կբնակեցվեն այստեղ:
Ի վերջո, ինչպե՞ս են հրաման կատարում հետախուզադիվերսիոն ստորաբաժանումները: Այդպես էլ հրաման կկատարեն «վերադարձող» ստորաբաժանումները, ըստ էության դառնալով Հայաստանի թիկունք ներթափանցած դիվերսիոն ստորաբաժանումներ: Հայկական կողմի հիմնական խնդիրներից մեկն այդ հարցերը միմյանց չկապելն է, գոնե որպես պլան մինիմում:
Իսկ որպես առավելագույն, որպես գերխնդիր, Հայաստանը պետք է հասնի ընդհանրապես այդպիսի հարց օրակարգում թույլ չտալուն, որովհետեւ չի օարող խոսք լինել Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների մասին, այն պարզ պատճառով, որ ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են իրենց կամքով, առանց որեւէ բռնության ու հարկադրանքի, հեռացել են միանգամայն հանգիստ տօրինելով իրենց գույքը, բնակարանները, եւ անգամ ստանալով փոխհատուցման որոշում հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդից:
Ընդ որում, հնարավոր է, որ նրանցից ոչ բոլորն է, որ ստացել են փոխհատուցում, քանի որ շատերը կարողացել են վաճառել իրենց գույքը կամ փոխանակել Ադրբեջանից մազապուրծ հայերի հետ, ընդ որում իրենց համար շահեկան պայմաններում, քանի որ իրենք ունեցել են Հայաստանից հանգիստ հեռանալու ժամանակային հնարավորություն, իսկ Ադրբեջանում բնակվող հայերը շտապել են վայրկյան իսկ առաջ փախչել՝ կյանքը պահպանելու համար:
Ինչ խոսք, այստեղ հարցը Ադրբեջանին «համոզելը» չէ, այլ թերեւս թույլ չտալը, որ միջազգային հանրությանը համոզի Ադրբեջանը:
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի