Նախօրեին լուր տարածվեց, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` մեկնաբանելով Iran International կայքում զետեղված այդ տեղեկությունը, այն որակեց «մտացածին»:
«Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասաց Թորոսյանը։
Նշենք՝ լրատվամիջոցները հղում են արել իրանական մամուլին և նշել, թե գործարքը, իբր, ներառում է մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքեր և զենիթահրթիռային համակարգեր:






Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Հայաստանի և Վրաստանի ԱԱԾ տնօրենները
Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան. Սանդղակներ
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ