Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։
Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գառնիկ Դանիելյանը։
«Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչները ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է։
Իսկ այսօր տրակտոր վարող տղամարդ է ականից վնասվել։ Փառք աստծո, վնասվածքները լուրջ չեն։
Սա՞ է ձեր խոստացած ապագան․․․»,- գրել է Դանիելյանը։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը