Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը:
Հրապարակ թերթը գրել է․ Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնը։
Փոխարենը նախարարության աղբյուրները վստահեցրին, որ Պապոյանն աշխատում է աննկարագրելի էնտուզիազմով, Վահան Քերոբյանից հետո թափ է տվել, իրենց բնորոշմամբ, ժանգոտած գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ:
Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր` նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները միայն կատարողներ էին։ Հիշեցնենք, որ Պապոյանը նախարար նշանակվեց այս տարվա մարտի 4-ին՝ Վահան Քերոբյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից, նրան տնային կալանք տալուց եւ պաշտոնանկությունից հետո։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան