Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել է:
Բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը և նշել՝ սա մեր երկրի բարեփոխումների համար լուրջ խթան է:
Հովհաննիսյանը պարզաբանել է նաև, թե ինչ հնարավորություն է տալու վիզաների ազատականացումը: Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրով առանց վիզայի իրավունք կստանան մուտք գործել Շենգենյան երկրներ՝ առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Այս ռեժիմը չի տարածվի ավելի քան 90 օր տևող այցելությունների վրա, օրինակ՝ կրթության կամ աշխատանքի նպատակով:
Բաց մի թողեք
Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. փոխնարար