Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է Կոտայքի Եղվարդ համայնքում ձեռք բերված բաժնային սեփականությամբ մեկ հողամաս, որը ձեռք է բերել 2020 թվականին: 2021 թվականին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված համատեղ սեփականությամբ ավտոկայանատեղի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 2010 թվականին որպես ժառանգություն ստացած միանձնյա սեփականությամբ բնակարան, 2020 թվականին կրկին որպես ժառանգություն ստացած բաժնային սեփականությամբ անհատական բնակելի տուն և նույն թվականին կրկին որպես ժառանգություն ստացած բաժնային սեփականությամբ բնակարան։ Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։
Խաչատրյանը 90-օրից ավելի տնօրինել է երրորդ անձին պատկանող բնակարան, որը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։
Նա ունի 2010 թվականի արտադրության «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին 2 միլիոն 500 հազար դրամով:
Ընդդիմադիր պատգամավորը «Միկշին» ՍՊԸ-ում 8 միլիոն 389 հազար 778 դրամ արժողությամբ փոխառություն ունի, ինչպես նաև՝ 11 հազար դոլար արժողությամբ ավանդ բանկում, որը տարեվերջին դարձել է 15 հազար դոլար։
Վերջինիս դրամական միջոցները կազմել են 2 հազար 495 դրամ, 36 դոլար, 4 դոլար, 868 հազար 619 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 12 եվրո, 700 դրամ, 49 դոլար, 104 դոլար, 2 միլիոն 635 հազար 270 դրամ։ Նա նաև 23 միլիո դրամ կանխիկ գումար ունի։
Արթուր Խաչատրյանի տարվա եկամուտները կազմել են 11 միլիոն 281 հազար 573 դրամ։
Ընդհանուր եկամուտներից 75 հազար դրամը դաշնակցական պատգամավորը որպես աշխատանքի վարձատրություն ստացել է «Մենեջմենթ Միքս ինովացիոն» ակադեմիայից, 824 հազար 286 դրամ էլ այլ եկամուտներ՝ Ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև՝ 142 հազար 539 դրամի չափով աշխատանքի վարձատվություն՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից, 10 միլիոն 239 հազար 748 դրամ էլ կազմել է Ազգային ժողովից նրա աշխատավարձը։
Խաչատրյանը նաև ունի բնակարանային հիփոթեքային վարկ, որի մայր գումարի չափը 7 միլիոն 422 հազար 525 դրամ է։
Խաչատրյանը 100 տոկոս բաժնեմաս ունի «Ագրիմակ» ՍՊԸ-ում։
Ընդդիմադիր պատգամավորի կինը՝ Գոհար Կարապետյանը, նույնպես հայտարարագրում ներկայացրել է համատեղ սեփականությամբ 2021 թվականին ձեռք բերված ավտոկայանատեղի։
Նա ունի 2007 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2020 թվականին։
Որպես նվիրատվություն՝ վերջինս «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից ունի 200 հազար դրամի բաժնետոմս։
Ընդդիմադիր պատգամավորի կնոջ դրամական միջոցները կազմել են 166 հազար 744 դրամ, 38 դոլար, 47 հազար 327 դրամ, 53 հազար 97 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 180 հազար 744 դրամ, 18 հազար 200 դոլար, 71 հազար 358 դրամ, 30 հազար 193 դրամ։ Կանխիկ դրամը եղել է 5 հազար դոլար, 2 միլիոն դրամ։
Որպես տարվա եկամուտ նա ներկայացրել «Էյչ այ ուայ»-ից ստացած 2 միլիոն 9 հազար 68 դրամ։
Բաց մի թողեք
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա