«ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են պարեկային ծառայության կազմակերպման վարչությունից:
Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89.921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44.320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10.408-ը՝ ոչ սթափ վարելու, 14.869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13.066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15.352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով:
Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22.328 արձանագրություն է կազմվել, եւս 11.275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով:
Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17.595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, եւս 274.846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է հրապարակել, որ պարեկները նախկին ճանապարհային տեսուչների նման դարանակալում են, սպասում վարորդ «զոհին», բռնում ու տուգանում: Կարճ ասած՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները, պաշտոնյաները՝ անձեռնմխելի: Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները