Սեւանի ճանապարհին, ըստ նախնական վարկածի, գոտիով իրեն կյանքից զրկած տղամարդը նամակ է թողել: Մասնավորապես նա գրել է, որ կատարվածի համար որեւէ մեկը մեղավոր չէ եւ նշված քայլին դիմել է կուտակված պարտքերի պատճառով:
Հուլիսի 29-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ ինչ-որ կասկածելի գոտի գցած։
Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից