22/11/2024

Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից հետո Սերդար Քըլըչը գրառում է արել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստան-Թուրքիա սահմանին ընթացել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Հանդիպումից հետո Սերդար Քըլըչը «X»-ի իր միկրոբլոկում գրել է. «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»:

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումից՝ նշելով, թե ինչ է քննարկվել: