«Արտաշատ համայնքում չարաշահումների գործը կհասնի խոշոր ձկներին: Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են: Սպասենք զարգացումներին՝ տեսնելու, թե ովքեր կհայտնվեն թիրախում: Չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի պաշտոնյաներին ու մարզի պաշտոնյաներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերեւույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։
Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»:
Բաց մի թողեք
Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել
ՔՊ-ականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները
Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման