Չինացի բադմինտոնիստ Հուան Յասյունը ամուսնության առաջարկ է ստացել Փարիզում օլիմպիական խաղերում հաղթելուց հետո։
Յասյունը օլիմպիական չեմպիոն է դարձել Չժեն Սիվեյի հետ զուգախաղի մրցաշարում: Նրանք հաղթել են հարավկորեացի զույգին։
Մեդալների հանձնումից հետո Հուանի ընկերը՝ Լի Յուչենը, մոտեցել է մարզիկին և հազարավոր երկրպագուների առջև ամուսնության առաջարկություն արել։ Մարզուհին ասել է՝ այո։
Լի Յուչենը ևս մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին, սակայն չի կարողացել դուրս գալ մրցույթի փլեյ-օֆֆ։ Չինացին Տոկիո 2020-ի խաղերի արծաթե մեդալակիր է։
Բաց մի թողեք
Հուլիսի 2-ի աստղագուշակ․ Չի բացառվում մտերիմ մարդու հետ վեճը, հնարավոր է թյուրիմացություն
Վստահ հաղթանակ հունահռոմեական ոճում ադրբեջանցու նկատմամբ․ Լուսանկար
Հուլիսի 1-ի աստղագուշակ․ Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք