«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս աշնանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու. սեպտեմբերին նա կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի դեսպան:
Օրենքի պահանջով՝ նա կդադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությանը» եւ վայր կդնի նաև պատգամավորական մանդատը:
Այսինքն՝ աշնանային նստաշրջանին ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ կուսակցության հաջորդ համարը Արմենուհի Ղազարյանն է:
Վերջինիս ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:
Արդեն տեւական ժամանակ է՝ փորձում ենք անձամբ նրանից ճշտել՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր նամակներն առանց արձագանքի է թողնում:
ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ կուսակցության ներսում դեռեւս չեն քննարկել, թե Արսենյանի մանդատը ում են տալու»:
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա