Օգոստոսի 6-ի կեսօրին Բրյուսելում կողոպտել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյինզադեին և նրա կնոջը։
Այս մասին հայտնում է բելգիական Sudinfo հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարձակալած սկուտերով երկու հարձակվողներ հարձակվել են դիվանագետի և նրա կնոջ վրա՝ ատրճանակի կոթով հարվածելով նրանց գլխին։
Հարձակման արդյունքում նրանցից խլել են երկու զույգ շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։
Նշվում է, որ հարվածի հետևանքով դեսպանի կնոջ գլխից սկսել է արյուն հոսել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն լուրջ վնասվածքներ չկան:
Բաց մի թողեք
«Պետք է այրել Կրեմլը»․ Ով է Թրամփի դեմ նոր մահափորձ կազմակերպողը․ Լուսանկար
Բողոքի ակցիա` Վրաստանում. ցուցարարները «դավաճանական» են համարում Իվանիշվիլիի խոսքերը
Կրկին մահափո՞րձ․ կրակոցներ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ