Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճնի կամուրջ տանող հատվածում՝ Արզնու խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած «Nissan Tida» և 55-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ բախման արդյուքնում «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել