Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, դիվանագետ, Մեջլիսի նախկին պատգամավոր Օզթյուրք Յըլմազը X հարթակում կատարած գրառման մեջ մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։
Նա Էրդողանին մասնավորապես մեղադրել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելու մեջ։
«Էրդողա՛ն, գիտեմ, որ գրածս դուրդ չի գալու։ Բայց թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հետ կապված քեզ զգուշացնում եմ։ Քո էգոն և հռետորաբանությունը լուրջ վնաս է հասցնում այդ հարաբերություններին։ «Այնպես, ինչպես Ղարաբաղ մտանք» ձևակերպումով նախադասություն հանկարծ այլևս չկազմես։ Դա ասելով՝ դու Ադրբեջանի հաղթանակը յուրացնում ես։ Դա մեծ անհանգստություն է առաջացնում մյուս կողմում։ Իհարկե, Թուրքիան օգնեց և պարտավոր էր օգնել։ Բայց այսպիսի բան չի կարելի ասել։ Ուզում ես ամեն ինչ կործանե՞լ»,- ասված է գրառման մեջ։
Բաց մի թողեք
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա