20/09/2024

Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային առաջին համակարգերը

Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Այս մասին հայտնել է «Indian Defence Research Wing»-ը։

Աղբյուրի տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։

«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը: