Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, կողքին՝ որսորդական հրացան։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն։

Բաց մի թողեք
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է. Տեսանյութ
Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումար
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա