Երեկ Աթենքում Ռուսաստանում հայտնի գործարար Արթուր Վարժապետյանը «Աստիր Պալաս» թանկարժեք ծովափնյա հյուրանոցում նշել է իր ծննդյան 55-ամյակը։
Նախնական տեղեկություններով, ռուսաստանցի գործարարը մի քանի միլիոն դոլար է ծախսել իր ծննդյան տարեդարձի միջոցառումը կազմակերպելու համար։
Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 250 հրավիրյալներ, այդ թվում՝ Գարեգին Բ-ի եղբայրը Մոսկվայից` Եզրասը, Սամվել Ալեքսանյանը ՀՀ-ից, ՌԴ֊ում ՀՀ նախկին դեսպան Վարդան Տողանյանը, Հունաստանում նախկին դեսպան Ֆադիկը (Ֆադեյ Չարչօղլյանը)։
Միջոցառմանը բարձր տրամադրությունն ապահովել են տասնյակից ավելի երգիչներ-երգչուհիներ Հայաստանից և Ռուսաստանից։
Բաց մի թողեք
Ուսուցիչները պահանջում են վերանայել թեսթերի կառուցվածքը, կրճատել պնդումների փունջը
ՔՊ-ականների կոչերից քաղաքական տեռորի հոտ է գալիս․ Բագրատյան
Հայաստանի իշխանական ղեկը զավթած մի խումբ մարդիկ կտրված են մեր պատմական անցյալից. Միրզոյան