Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։
Այս մասին հայտնել է «Indian Defence Research Wing»-ը։
Աղբյուրի տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։
«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:

Բաց մի թողեք
Անջատելով «սպանող կոճակը». Ես 72 ժամ գոյատևեցի առանց ամերիկյան տեխնոլոգիաների
ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը․ Կալլաս
Եվրոպան շարունակում է պայքարել անտառային հրդեհների դեմ, քանի որ Բելգիայում տեղի է ունենում պատմության մեջ ամենամեծ հրդեհը