Օլիմպիական ըմբշամարտի 1/8-րդ եզրափակիչ․ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթեց և անցավ 1/4 եզրափակիչ։
Հարությունյանը 13-3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգին։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակչի գոտեմարտում:
Նա մրցում էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմջոն Աբդուլլաևի հետ:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Այս պահին Հայաստանը երեք մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում:






Բաց մի թողեք
Հոկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Օրը հրաշալի է ֆինանսական հարցերը լուծելու համար
Աստղաբանից մինչև Արծրուն Հովհաննիսյան, էլ ովքեր էին Հովհաննավանքում․ Լուսանկարներ
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար