Կուրսկի շրջանի մարտերին միացել է ուկրաինական ամենալավ տեխնիկայով և ամենաարագ բրիգադներից մեկը՝ 80-րդ օդային հարձակման բրիգադը։
80-րդ օդային հարձակման բրիգադը հագեցած է կոշտ և արագ հարձակումներ իրականացնելու համար։ Ուկրաինայի ներկայիս գործողությունը տարբերվում է նախորդներից։ Այն ներառում է առնվազն երեք բրիգադ՝ յուրաքանչյուրը մինչև 2000 զինծառայող՝ 22-րդ և 88-րդ մեքենայացված բրիգադները և 80-րդ օդային հարձակման բրիգադը:
Forbes-ն ընդգծում է, որ այն փաստը, որ ուկրաինացիները զգալի ռեսուրսներ են ներդնում այս ներխուժման մեջ, չի երաշխավորում դրա հաջողությունը։ Չէ՞ որ Ռուսաստանի հյուսիսային ուժերի զորախումբը, որն ունի մոտ 48.000 զինվոր, կարող է գործել ուկրաինացի 10.000 զինվորի դեմ։
Բայց, Հյուսիսային խմբավորումն այժմ խրված է Վովչանսկում, Սուջայից 150 կմ հարավ-արևելքի վրա ռուսական սահմանային քաղաք, որը ուկրաինական ներխուժման կենտրոնն է:
Այսպիսով, նշում է Forbes-ը, ակնհայտ է, որ ուկրաինական բրիգադները դիտավորյալ հատել են սահմանը այն վայրում, որտեղ Հյուսիսային ուժերի խումբը ամենափոքրն էր։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան