Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ներթափանցման հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը զեկուցել է հակառակորդին պատճառած կորուստների մասին և վստահեցրել, որ նա կջախջախվի և ետ կշպրտվի։
Ռուսաստանյան լրատվամիջոցները հիմնականում այդ ոգով են ներկայացնում իրավիճակը։ Այլ աղբյուրներ, սակայն, վկայում են, որ ուկրաինական զորախումբը տասը-քսանհինգ կիլոմետր խորացել է Ռուսաստանի տարածքում և արդեն ավելի քան 400 քառորդ կիլոմետր տարածք է վերահսկում։ Մարտական գործողությունները շարունակվում են, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։
ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ նախագահ Պուտինը յուրաքանչյուր «էվակուացված» բնակչի 10 հազար ռուբլի գումար հատկացնելու կարգադրություն է ստորագրել։ Սա արդեն, ինչպես ռուսներն են ասում՝ «լուրջ է»։ Եթե խոսքը միայն անվտանգության նկատառումներից ելնելով տարհանման մասին է, ապա ֆինանսական աջակցության ի՞նչ անհրաժեշտություն կա։
Պաշտոնական տվյալներով՝ «էվակուացվել է» մոտ 3000 անձ, բայց դա, երևի, իրականությունից չափազանց հեռու է, եթե ճիշտ է, որ ուկրաինական զորախումբը գրավել է երկու տասնյակ բնակավայր։
Blumberg-ի մեկնաբանը Կուրսկի ուկրաինական ներթափանցման երկու ոչ ռազմական, բայց շատ էական առանձնահատկություն է նշում՝ բարձրանում է ուկրաինացիների մարտական ոգին, իսկ ռուսաստանցիների մոտ, ընդհակառակը, աճում է անպաշտպանվածության զգացումը։
«Էվակուացված» անձանց ֆինանսական աջակցության մասին ՌԴ նախագահի կարգադրությունը, հավանաբար, կապված է անպաշտպանվածության զգացման հետ։ ՌԻԱ-Նովոստին փոխանցում է Բելգորոդի նահանգապետ Գլադկովի թելեգրամյան գրառումը։
Բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է իր այցը Կոլոտիլովկա գյուղ և հանդիպումը «դեռևս այնտեղ մնացած մարդկանց հետ»։ Նահանգապետը նրանց հորդորել է հեռանալ, ինչը նշանակում է, որ իշխանությունը նրանց անվտանգությունը չի երաշխավորում։
Եթե այս իրողությունը համադրենք «էվակուացված» անձանց ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին ՌԴ նախագահի կարգադրությանը, ապա, թերեւս, հարկ կլինի արձանագրել, որ Կուրսկի մարզում մարտական գործողությունները կարող են երակարծգվել:
Մարտական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական կողմը լուսանկարներ է հրապարակել, որ վկայում են Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար Սիրսկիի ռազմաճակատի այդ հատվածում գտնվելու մասին:
Ռուսաստանի տարածքում մարտեր մղելու Ուկրաինայի իրավունքը ճանաչել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտը՝ հավելելով, որ այդ հարձակման մասին Վաշինգտոնը չի տեղեկացվել:
Պետդումայի պատգամավոր Զատուլինը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չի խնդրի: «Ումի՞ց եք դուք օգնություն ակնկալում, ղազախների՞ց, թե՞ հայերից»՝ հռետորական հարցադրում է արել ռուսաստանցի խորհրդարանականը, ինչից ենթադրվում է, որ Մոսկվան օգնություն չի խնդրի, քանի որ ստանալու հույս չունի:
Զատուլինն այդպիսով արձանագրել է ՀԱՊԿ-ի «կլինիկական մահը»: Ի դեպ, նույն օրը Ղազախստանում կայանում է Ադրբեջան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողով. Իլհամ Ալիևը մեկնել է Աստանա:
Բաց մի թողեք
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով