Գիշերն ուկրաինական զինված ուժերն ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում են իրականացրել ՌԴ Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի ուղղություններով։
Լիպեցկը ենթարկվել է «զանգվածային հարձակման» Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը։
Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գործում են տարածաշրջանի երկնքում։ Արտամոնովը տեղի բնակիչներին կոչ է արել չմոտենալ պատուհաններին և պատսպարվել ապահով վայրում, քանի դեռ «ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքը» ազդանշանը չի ցերաղել։ Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, Կուրսկի շրջանը ենթարկվել էր ուկրաինական զինված ուժերի մեծ ջոկատի զանգվածային հարձակման։ Սահմանամերձ Սուջա քաղաքը ենթարկվել էր ուժգին հրետակոծության։
Բաց մի թողեք
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ
Պատրաստվում են պատերազմին