Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորոս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին:
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայաքրել են անասնագոմի սեփականատեր Վահրամ Գ.-ն և գյուղացիները:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է: Ներսում այրվել է 2500 հակ անասնակեր, իսկ անասնագոմին կից 1000 հակ, անասնագոմի ներսում ծխահարվել ու անկել է 8 ցուլ և 16 հորթ:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը
Ահազանգ, կինը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը