13/12/2024

Պուտինը հասավ Բաքու՝ խնդրելու Ալիևին, Հայաստանից նոր բա՞ն է ուզում նվիրել

Պետության ղեկավարի արտասահմանյան ուղեւորությունն ուկրաինական ռազմաճակատում իրավիճակի սրման եւ Կուրսկի մարզում տարածքային նշանակալի կորուստների ֆոնոին դժվար բացատրել է« Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցին ընդառաջ գրում է «Թուրան» գործակալությունը:

Բավական մանվածապատ դիտարկումներից առանձնացնելի է Պուտինի Բաքու այցի երկու նպատակ: Մեկնաբանի հայացքով՝ «հակտապես Ադրբեջանում է հաջողվում Արեւմուտքի հետ դիմակայությունը եւ Մոսկվայի հետ համագործակցությունը, եւ դա այն մոդելն է, որ Մոսկվան կցանկանար տարածել (հետխորհրդային) այլ երկրներում»:

Այս ելակետից «Թուրանը» Մոսկվայի համար անակնալ է համարում հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծից կոմունիկացիների բացմանը վերաբերող հարցերն ապագային թողնելու համաձայնությունը եւ այդ թեման տեսնում Պուտին-Ալիեւ բանակցությունների առաջնահերթություններից շարքում:

Պուտինի այցի առթիվ Բաքվի իշխանական մամուլը մի առանձնակի ոգեւորություն չի դրսեւորում։ «Թուրանի» տպավորությամբ՝ Պուտինի այցը համընկնում է Ադրբեջանի դեմ Իրանից «հնչող սպառնալիքներին», եւ Ռուսաստանի նախագահը «կարող է բոնուս տալ Ադրբեջանին»: Սա չափազանց վտանգավոր դիտարկում է:

Կարելի է ենթադրել, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն Իրանից Մոսկվա վերադարձին Բաքվում կանգ է առել Ալիեւին նման հուշումներ անելու համար, բայց կամ չի հաջողել, կամ Բաքուն ավելի բարձր մակարդակի երաշխիքներ է պահանջել:

Եվ Հայաստանի հարավի կոմունիկացիաների հարցն այդ իմաստով ավելի կարեւոր է, քան՝ Կուրսկում եւ Բելգորոդում իրավիճակը, կամ, թերեւս, մեկը պայմանավորված է մյուսով: Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակաները խոսում են Արեւմուտքի հետ պատերազմը միայն հաղթական ելքով ավարտելու անսահման ընտրականությունից:

Արեւմուտքի համար գերխնդիր է Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի կանխումը։ Այդ ջանքերը, Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքի շուրջ բանակցություններից սպասելիքները հօդս կցնդեն, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի դիմի։ Պուտինի Բաքու այցի մասին տեղեկությունը զուգորդվում է Նախիջեւանի հատվածում «հայկական կողմից հրադադարը խախտելու» մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններով։

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Կլաարը հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Հայաստանի կառավարության առաջարկությանը կատարյալ աջակցություն է հայտնել:

Օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական կարգավորմանը ցանկացած ձեւաչափով ներգրավվելու պատրաստակամությունը վերահաստատել է ԱՄՆ պետական դեպարտամենտը։ Պուտինին կհաջողվի՞ «գայթակղել» Ալիեւին: