Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Դիտակ – Արևշատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «ՎԱԶ 2121»-ը հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում։
Բաց մի թողեք
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Այո, տարել են կասետներից մեկը, որի վրա գրված էր՝ կնունք, խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին