13/12/2024

Մուսալեռում անչափահասի են առևանգել, տարել գյուղի գերեզմանատուն, ցավ պատճառել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 15:00-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ երեխային հայհոյել են, փորձել ձեռք բարձրացնել նրա վրա:

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին, 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:

Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Առևանգողները 28, 21 և 25-ամյա երիտասարդներ են: