Օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ՝ «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել և նրան պարեկներն ու ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը․ Լուսանկար
Վարշավայից Երևան եկող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. Լուսանկար
Երևան-Մեղրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ. Լուսանկար