Օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ՝ «ՎՏԲ» բանկի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, տուժածին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել և նրան պարեկներն ու ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Բաց մի թողեք
Հորդորում ենք հետևել Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի ծանր վիճակին. Լուսանկար
«Մեր ձևով հաղթելու ենք». համացանցում շարժման նոր տեսահոլովակը
Ավագանու նիստին չներկայանալս թող չանհանգստացնի և ո՛չ մեկին. Փարաքարի համայնքապետ